աբբաս

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Իրաք՝ քննարկելու Սիրիայի հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ կմեկնի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:

Ինչպես գրում է «Mehr» գործակալությունը, այցի նպատակն է շարունակել Սիրիայում ստեղծված իրավիճակի հարցով խորհրդակցությունները։

Այս շաբաթ Արաղչին նույն հարցով հասցրել է լինել Սիրիայում և Թուրքիայում:

Նշենք, որ Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների խմբավորումները մտել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք և գրավել դրա մեծ մասը:  Այժմ կառավարական բանակի ուժերը ստիպված են վերադասավորվել, որպեսզի ապահովեն խաղաղ բնակիչների և զինվորների անվտանգությունը և պատրաստվեն հակահարձակման։ ՌԴ-ն և Իրանն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի կառավարությանը:

Add new comment