ՀԱՊԿ

Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են. գլխավոր քարտուղար

Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բոլոր պարտավորությունները պահպանվում են։ «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած տեսակամրջի ժամանակ այս մասին հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Նրա խոսքով` Հայաստանի և կառույցի միջև հարաբերությունների վերջերս ձևավորված ձևաչափն առաջին հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։

Ինչպես հայտնի է, Երևանը հայտարարել է կառույցում իր անդամակցությունը սառեցնելու մասին, միևնույն ժամանակ դեմ չէ ամփոփիչ փաստաթղթերի ընդունմանը։

Պատասխանելով «Sputnik Արմենիայի» հարցին՝ գլխավոր քարտուղարը նշեց, որ հարցերի քննարկմանը Երևանի չմասնակցելը չի ազդում կառույցի արդյունավետության վրա։

«…Այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Եվ Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Նա ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության լայնամասշտաբ մասնակցության, որևէ առարկություն չկա»,- ընդգծեց Տասմագամբետովը:

Add new comment