
Ջեյհուն Բայրամովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որը աշխատանքային այց է կատարել Մալթա, հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ:
Կողմերը զրուցել են Ադրբեջանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության, փոխհարաբերությունների, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ:
Add new comment