Ֆրանսիայի խորհրդարանը 1962-ից ի վեր առաջին անգամ անվստահություն է հայտնել կառավարությանը
Ֆրանսիայի խորհրդարանը անվստահության քվե է հայտնել կառավարությանը, ինչը նշանակում է, որ այն պետք է հրաժարական տա: Այս զարգացումների ֆոնին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է հանդես գալ ժողովրդին ուղերձով։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Ուղերձը նախատեսված է հինգշաբթի՝ դեկտեմբերի 5-ին` ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին): Հեռարձակումը տեղի կունենա Ելիսեյան պալատից։ Արդյոք Մակրոնը կնշանակի նոր վարչապետի անունը, առայժմ հայտնի չէ։
Add new comment