detq

ԱՄՆ-ը նպատակաուղղված աջակցել է Սիրիայի դեմ ահաբեկիչների գրոհին. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը նպատակաուղղված աջակցել է Սիրիայի դեմ ահաբեկիչների գրոհին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրավանիի խոսքով՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման օգտագործումը Սիրիայի դեմ հարձակման ժամանակ ակնհայտ մատնանշում է ամերիկյան կողմի նպատակաուղղված աջակցության մասին։

«Հայաթ Թահրիր աշ-Շամի» գործողության մասշտաբը և բարդությունը՝ առաջավոր սպառազինությունների և անօդաչուների օգտագործմամբ, ընդգծում է Միացյալ Նահանգների նպատակաուղղված աջակցությունը հարձակմանը»,- ասել է նա՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր սիրիական ճգնաժամին։

Իրավանին հավելել է, որ Սիրայում հակամարտության սրման մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ իրենց արարքների և սիրիացի ժողովրդին պատճառած ավերիչ հետեւանքների համար։

 

Add new comment