Թրամփ

Թրամփը ցանկանում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնել մինչև իր երդմնակալությունը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև համաձայնության հասնել մինչև իր կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ Թանին «Sky News»-ին տված հարցազրույցում։

«Մենք կապի մեջ ենք ապագա վարչակազմի և նախագահ Թրամփի խորհրդականների հետ։ Մենք փորձում ենք նրանց հետ համակարգել մեր ջանքերը։ Մենք բոլորս համակարծիք ենք և հույս ունենք հաղթահարել այս իրավիճակը նախքան նախագահի կողմից պաշտոնը ստանձնելը, քանի որ առաջնահերթություններ ունենք՝ կայունացնելու իրավիճակը Գազայում, մենք առաջնահերթություններ ունենք՝ վերականգնելու տարածաշրջանային անվտանգությունը»,- ասել է նա։

 

 

Add new comment