Բանակցությունները ձախողելու պատճառը եղել են հայկական կողմից պայմանավորվածությունները խախտելը և տեղեկությունները հանրայնացնելը. Ալեն Սիմոնյան
Պայմանական ասած՝ վարչապետը գալիս է մեզ պատմում է օրինակ Ալիևի հետ հանդիպման մանրամասներ, կիսվում է խմբակցության հետ պետական գաղտնիք, պետական շահերի հետ կապված բան, ինքն այդ ամեն ինչը տանում է ու հանրայնացնում է, դա նորմա՞լ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աղազարյանի կողմից գաղտնի համարվող տեղեկությունների արտահոսք իրականացնելուն, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմնոնյանը:
«Տարուց ավել փնտրել ենք, թե որտեղից են այդ «սլիվները»: Երբ դա վերաբերում է կուսակցությանը, կուսակցության լավ, վատ դեպքերին, ոչինչ, բայց երբ դա վերաբերվում է բանակցություններին, Հայաստանի անվտանգությանը, պետք է ձև անենք, որ մարդը կարող է այդպիսի բան անի ու մնա՞:
Սիմոնյանը նշել է, որ Աղազարյանի հեռախոսի մեջ եղած տեղեկությունը պարզ է դարձել այն ժամանակ, երբ հարուցված քրեական գործի շրջանակներում նա հարցաքաննվել է և գործի շրջանակներում հանձնել իր հեռախոսը:
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հաճախ բանակցությունները ձախողվելու պատճառը եղել է հայկական կողմից պայմանավորվածությունները խախտելը և տեղեկությունները հանրայնացնելը:
«Ինչ-որ պահեր է եղել, որ բանակցությունները կանգնել են, հարաբերությունները սրվել են, և դրանց պատճառներից ինչու եք բացառում, որ մենք պայմանական պայմանավորվածություն ենք խախտել, բարձր դրա մասին խոսացել ենք, արտանետում ենք արել, դե հիմա գնա ապացուցի, որ այս խմբակցության անդամը ոչ թե միտումնավոր է այդ հարցազրույցը տվել կամ այդ ինֆորմացիան փոխանցել, այլ որովհետև այդպես սխալվել է»,- ասել է նա:
Add new comment