ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Բելառուսի դեմ

ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Բելառուսի դեմ

ԵՄ խորհուրդը որոշել է մեկ տարով երկարացնել սահմանափակիչ միջոցները Բելառուսի դեմ։ Ըստ հայտարարության՝ «որոշումն ընդունվել է ամենամյա ուսումնասիրության հիման վրա» և «երկրում ներքին իրավիճակի պահպանվող լրջության», ինչպես նաև Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին «Բելառուսի շարունակվող մասնակցության» հաշվառմամբ։

Սահմանափակիչ միջոցները, որոնք այժմ կիրառվելու են մինչև 2024 թ. փետրվարի 28-ը, արգելք են սահմանում ԵՄ ուղևորությունների վրա և սառեցնում են ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցուցակներում ներառվածների ակտիվները։ Այդ ցուցակում ներկայում մտնում են 195 մարդ, ներառյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, և 34 կազմակերպություն։ Բելառուսի դեմ շարունակում են գործել նաև հասցեական տնտեսական պատժամիջոցներ, ներառյալ սահմանափակումները ֆինանսական, առևտրի, երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցությունների, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտները։

Add new comment