Համա

Սիրիայի Համա քաղաքն անցել է գրոհայինների վերահսկողության տակ

Հալեպի գրավումից մի քանի օր անց գրոհայինները գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը՝ պարտության մատնելով Սիրիայի բանակի զինվորներին։ Այս մասին հաղորդում է «France24» պարբերականը՝ վկայակոչելով Սիրիայի բանակի հաղորդագրությունը։

Ավելի վաղ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» իսլամիստական խմբավորման կողմից առաջնորդվող գրոհայինները հարձակվել էին քաղաքի վրա և կատաղի մարտերից հետո հայտարարել, որ գրավել են բանտը և ազատ արձակել բանտարկյալներին։ Մեկ գիշեր կատաղի մարտեր մղելուց հետո գրոհայինները մի քանի ուղղություններից մտել են Համա, որից հետո փողոցային մարտերի բռնվել նախագահ Բաշար ալ Ասադի կառավարական ուժերի հետ։

Դեկտեմբերի 5-ին Սիրիայի բանակը խոստովանել է, որ կորցրել է վերահսկողությունը ռազմավարական դիրք ունեցող Համա քաղաքի նկատմամբ, որն առանցքային էր համարվում մայրաքաղաք Դամասկոսի պաշտպանության համար։

Add new comment