ՌԴ-ն մնում է մեր անվտանգության ամենամեծ սպառնшլիքը. Գերմանիայի ՊՆ ղեկավար
Մեզ համար ակնհայտ է՝ Ռուսաստանը մնում է մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը և այդպես էլ կմնա տեսանելի ապագայում. նման պնդմամբ, ըստ «Bild»-ի, հանդես է եկել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:
«Ռուսաստանն ամբողջությամբ անցել է ռազմական տնտեսության»,- ասել է պաշտպանության նախարարը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
Պիստորիուսը զգուշացրել է Ռուսաստանի պաշտպանական ջանքերի ավելացման մասին՝ նշելով. «Ռուսաստանն ամբողջությամբ անցել է պատերազմական տնտեսության և տարեկան 1000-1500 տանկ է փոխանցում բանակին։ Այս ցուցանիշը մոտավորապես երկու անգամ ավելի է, քան հինգ խոշորագույն եվրոպական երկրներինը միասին վերցրած»:
Add new comment