Submitted by H.Aslanyan on
Ղասեմ

«Հիզբոլլահը» ուժերի ներածին չափով կլինի Սիրիայի կողքին. գլխավոր քարտուղար

Լիբանանյան շիական «Հիզբոլլահ» շարժումն ուժերի ներածին չափով կլինի Սիրիայի կողքին, որպեսզի խափանի ահաբեկիչների նպատակները. այս մասին, «Al Jazeera»-ի փոխանցմամբ, հայտնել է շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Ղասեմը:

«Նրանք չեն կարողանա հասնել իրենց նպատակներին, չնայած այն ամենին, ինչ արել են անցյալ օրերին, և մենք՝ որպես «Հեզբոլլահ», ուժերի ներածին չափով կլինենք Սիրիայի կողքին այս ագրեսիայի նպատակները խափանելու համար»,- հինգշաբթի ասել է Ղասեմը՝ հավելելով, որ ագրեսիան հովանավորվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։

«Այս ագրեսիայի հովանավորներն ԱՄՆ-ն և Իսրայելն են: Իմացեք՝ Իսրայելի համար ցանկացած շահ ձեր կորուստն է, և այդ կորուստը կազդի ոչ միայն Պաղեստինի, Սիրիայի և Լիբանանի, այլ նաև ձեր երկրների վրա»,- նշել է նա:

Ղասեմը մանրամասներ չի հայտնել, թե ինչպես է «Հիզբոլլահն» աջակցելու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, սակայն ասել է, որ կանի այն, ինչ կարող է:

 

Add new comment