Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային կազմակերպություններում և դատարաններում իր ներկայացրած հայցերից․ Ադրբեջանի փոխարտգործնախարար
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը։
Փոխնախարարը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։
Նա նշել է, որ չնայած խաղաղության պայմանագրի բանակցություններում զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և դատարաններում իբր կան պահանջներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, և ընդգծել է «այդ պահանջներից հրաժարվելու կարևորությունը»։
Add new comment