ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական անգամ այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին:
Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը փոխանցել է ԿԽՄԿ-ի հանրային կապերի բաժնի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան։
Հաղորդվում է, որ «ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել», և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։
«Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն իր այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնել կամ շարունակել կապը նրանց ընտանիքների հետ։ ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանքի տակ գտնվող կողմի կողմից»,- ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանում, ի թիվս այլ բանտարկյալների, գտնվում են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳՆ նախկին ղեկավարը և ԼՂՀ նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Add new comment