Уквщюфт

Թիրախը, իհարկե, Դամասկոսն է. Էրդողանը մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ շարունակվում է Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների հարձակումը բանակի դեմ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Իդլիբ, Համա, Հոմս և թիրախը, իհարկե, Դամասկոսն է։ Սիրիայում ընդդիմության (ահաբեկիչների-Խմբ.) երթը շարունակվում է: Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա առանց ցնցումների ու աղետների»,- մասնավորապես ասել է Թուրքիայի ղեկավարը։

 

Նա հիշեցրել է, որ Անկարան դիմել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ համատեղ քննարկելու Սիրիայում կարգավորման հեռանկարները, սակայն դրական պատասխան չի ստացել։

«Մենք դիմել ենք Ասադին՝ միասին որոշելու Սիրիայի ապագան։ Ցավոք , այս կոչին դրական արձագանք չեղավ»,- ասել է Էրդողանը։

Նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիսում գտնվող ահաբեկչական խմբավորումները Հալեպ նահանգում հարձակվել են բանակի վրա։ Նոյեմբերի 27-28-ին ահաբեկիչները Հալեպի արևմտյան շրջաններից առաջ են շարժվել դեպի կենտրոն և նոյեմբերի 30-ին վերահսկողություն հաստատել Հալեպ քաղաքի մեծ մասի վրա։

Նոյեմբերի 30-ին ահաբեկիչները վերահսկողություն են հաստատել Խան Շեյխուն քաղաքի և Իդլիբի ամբողջ տարածքի վրա։ Դեկտեմբերի 5-ին կատաղի մարտերից հետո Համա քաղաքն անցել է ահաբեկիչների վերահսկողության տակ։ Բաշար ալ Ասադի իշխանությանն ընդդիմացող ահաբեկիչները վերահսկողություն են հաստատել Հոմս նահանգի մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերի վրա, որոնք համարվում են Դամասկոս տանող «դարպասը» և սկսել են առաջ շարժվել։

Add new comment