«Կիևը վերահսկում է Սև ծովի ուկրաինական մասի մոտ մեկ երրորդը». Ուկրաինայի ՌԾՈՒ հրամանատար

«Կիևը վերահսկում է Սև ծովի ուկրաինական մասի մոտ մեկ երրորդը». Ուկրաինայի ՌԾՈՒ հրամանատար

Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալեքսեյ Նեյժապան հայտարարել է, որ այսօր «Սև ծովի ուկրաինական հատվածի 25 հազար քառակուսի կիլոմետրը գորշ գոտի է, ուր ռուսական նավերը չեն մտնում՝ վախենալով ոչնչացումից», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գերագույն գլխավոր հրամանատարը վստահեցրել է, որ «այդ տարածքը նույնքան է, որքան Օդեսայի և Խարկովի շրջանների տարածքը միասին վերցրած», թեև իրականում այս երկու շրջաններից յուրաքանչյուրի տարածքը գերազանցում է 30 հազար քառակուսի կիլոմետրը։

«Լայնածավալ ներխուժման առաջին օրերին մենք անզեն աչքով տեսնում էինք ռուս զավթիչներին Օդեսայի մերձակայքում՝ ծովում, իսկ այժմ նրանք այլևս չեն մոտենում մեր կողմից վերահսկվող ափերին»,- նշել է փոխծովակալը։

Ընդհանուր առմամբ, ըստ Նեյժապայի՝ Ուկրաինային է պատկանում «ավելի քան 70 հազար քառակուսի կիլոմետր» Սև ծովում, այսինքն՝ պետք է ազատագրել մի տարածք, որն ավելի քան երկու անգամ մեծ է «գորշ գոտուց»։

Add new comment