Submitted by Անի Երյան on
Դամասկոս

Դամասկոսն ընկավ․ Սիրիայի կառավարական ուժերը լքում են մայրաքաղաքը

Սիրիայում ահաբեկչական խմբավորումների զինյալները վերահսկողություն են հաստատել Դամասկոսի նկատմամբ. կառավարական ուժերը հեռանում են Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաքից1

Այս մասին տեղեկացնում է Al Hadath հեռուստաալիքը։

Արաբական լրատվամիջոցները գրում են նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Դամասկոսը հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, որտեղ ահաբեկիչ զինյալները խոշոր հարձակում են իրականացրել կառավարական ուժերի դիրքերի վրա։

Al Jazeera-ի տեղեկություններով՝ Սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են Դամասկոսի կենտրոնը։

Al Arabiya-ն գրում է, որ Սիրիայի վարչապետհայտարարել է երկրում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին։ Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ չի լքի Դամասկոսը՝ պետական ​​կառույցների գործունեությունը ապահովելու նպատակով։
 

Add new comment