Իսրայել

Իսրայելը 50 տարվա մեջ առաջին անգամ մտել է Սիրիա

Իսրայելական ուժերը գրավել են «մի քանի վայրեր, որոնք կարևոր են համարվում տարածքի վերահսկողությունը կայունացնելու համար»:

Իսրայելական զորքերը դուրս են եկել Գոլանի բարձունքների բուֆերային գոտուց՝ Սիրիայի հետ սահմանին, որը դարձել է Իսրայելի առաջին «բացահայտ ներխուժումը» սիրիական տարածք 1973 թվականի պատերազմի ավարտից և 1974 թվականի հրադադարից հետո, «The New York Times»-ին հայտնել են իսրայելցի երկու պաշտոնյաներ, գրում է РБК-ն։

Ըստ աղբյուրի՝ իսրայելական ուժերը գրավել են սահմանի սիրիական կողմում գտնվող Հերմոն լեռը, ինչպես նաև «մի քանի այլ վայրեր, որոնք կարևոր են համարվում տարածքի վերահսկողությունը կայունացնելու համար»։

Իսրայելական և արաբական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին Հերմոն լեռան՝ Իսրայելի վերահսկողության մասին՝ այնտեղից սիրիական բանակի դուրսբերումից հետո։ «Al Arabiya» հեռուստաալիքը, վկայակոչելով արաբական աղբյուրը, հայտնել է, որ Ռուսաստանը Իսրայելին է փոխանցել բուֆերային գոտուն սահմանակից Դարյա նահանգում գտնվող երկու օբյեկտ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելը երկար տարիներ գաղտնի գործունեություն է ծավալում Սիրիայում՝ լիբանանյան «Հիզբոլլահի» հետ հակամարտության շրջանակում, որի ուժերն աջակցում էին սիրիական կառավարությանը։ «Reuters»-ը դեկտեմբերի 8-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո հայտնել է, որ «Հիզբոլլահը» դուրս է բերել բոլոր ստորաբաժանումները Սիրիայից։

Add new comment