Թեհրանը ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում է արձագանքել Իսրայելի կողմից Սիրիայի բռնազավթմանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Սիրիայի նկատմամբ Իսրայելի ոտնձգությունները և Գոլանի բռնազավթումը։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի նկատմամբ իրականացվող ռազմական գործողություններին՝ այն իրավիճակում, երբ սիրիացի ժողովուրդը բախվում է իշխանափոխության հետևանքով առաջացած իրողություններին, Բաղային այս ակտն անվանել է ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում։
Իրանցի պաշտոնյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդից պահանջել է անհապաղ արձագանքել իրավիճակին՝ ստիպելով, որ օկուպացիոն ռեժիմը դադարեցնի ագրեսիան և պատասխանատվության ենթարկվի դրա համար:
Add new comment