DETQ

13 տարի շարունակ մենք օգնել ենք սիրիացի փախստականներին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 9-ին կայացած նախագահական կաբինետի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել առավոտյան ուսումնական թռիչքի ժամանակ վթարի ենթարկված ռազմական ուղղաթիռի հետևանքով մահացած 6 զինվորի ընտանիքներին։

Այնուհետև, անդրադառնալով Սիրիայի շուրջ տիրող իրավիճակին, նա ընդգծել է, որ Թուրքիան 13 տարի ի վեր աջակցություն է ցուցաբերել սիրիացիներին և ահաբեկչական վտանգից փրկվելու համար փախստականներն առաջին հերթին դիմել են Թուրքիային։ «Մենք գոհունակությամբ ենք իրականացրել մեր հարևան լինելու պարտավորությունը»,- ասել է նա։

Էրդողանը նաև շեշտել է, որ Թուրքիան բազմիցս Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադին առաջարկել էր առանց նախապայմանների կարգավորել երկկողմ հարաբերությունները, սակայն վերջինս չի օգտվել իրեն ընձեռնված հնարավորությունից։

Add new comment