Պետդեպարտամենտում կասկածում են Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի խաղաղ նախաձեռնության լրջությանը
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնին Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի խաղաղ նախաձեռնության լրջությանը կասկածելու առիթ է տալիս այն, որ Չինաստանի ղեկավարությունը չի փոխգործակցում ուկրաինական կողմի հետ նույն մակարդակով, ինչ մակարդակով որ Ռուսաստանի հետ, դա վերաբերում է նաև Կիև այցելություններին։ Այս մասին նա ասել է լրատվամիջոցների համար տրված ճեպազրույցում։
«Մեզ անհանգստանալու առիթ է տալիս այն, որ Չինաստանը փոխգործակցում է Ռուսաստանի հետ, այդ թվում՝ բարձրամակարդակ այցելությունների ձևաչափով... երբ չկա նման փոխգործակցություն Ուկրաինայի հետ։ Դա վկայում է այն մասին, որ այդ նախաձեռնությունը գուցե լուրջ չէ»,- ասել է Փրայսը լրագրողներին։
Նա Պեկինին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Մոսկվայի վրա, որպեսզի դրդի նրան կատարել Չինաստանի խաղաղության ծրագրի առաջին կետը, որը վերաբերում է բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմանը։
Add new comment