Արցախի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում
Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը։
«Սա մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է»,- գրել է Վարդանյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը Հայկական ազգային կինոակադեմիան չներկայացրեց «Օսկարի»` չնայած ֆիլմը 2023 թ. արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին, նաև դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում, արժանացել էր« Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին։
Ֆիլմը ներկայացնում է Վարդանյանների ընտանեկան մթնոլորտը, նրանց հույզերը, ապրումները, տառապանքը, սպասումները 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ նրանք կորցնում են կապը ռազմաճակատում գտնվող սիրելի որդու, սիրելի եղբոր՝ 21-ամյա Սողոմոն Վարդանյանի հետ։
Add new comment