Ֆրանսիայի դեսպանը և ոչ թե Փաշինյանն է պաշտպանում Հայաստանի շահերը
Ինչ-որ բան ահավոր սխալ է, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական զիջումներ է անում Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյեն պաշտպանում է Հայաստանի շահերը։ Զարմանալիորեն, օտարերկրյա դեսպանն ավելի հայամետ է, քան Հայաստանի վարչապետը։
Այս մասին իր հոդվածում գրում է ամերիկահայ գրող, ակտիվիստ, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։
Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնեց իր ստերը գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջանի» մասին Հայաստանի Հանրապետության փոխարեն, Փաշինյանը խայտառակ կերպով նույնացրեց կեղծ «Արևմտյան Ադրբեջանը» և «Արևմտյան Հայաստանի» համար հայ ժողովրդի պատմական պահանջատիրությունը։ Ֆրանսիայի դեսպանն էր, որ 2024 թվականի նոյեմբերի 24-ին X սոցիալական ցանցում պատասխանեց Ալիևին. «Միակն ու անկրկնելին․ Արևմտյան Ադրբեջանը Իրանի 31 նահանգներից մեկն է, որի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը Ուրմիան է», մեջբերումներ անելով Վիքիպեդիայից։ Նա կցեց Իրանի քարտեզը, որը ցույց էր տալիս Իրանի Արևմտյան Ադրբեջանի նահանգի գտնվելու վայրը: Գրառումը դիտվել է ավելի քան 93000 անգամ՝ 114 մեկնաբանություններով և 1100 հավանումներով։ «Նեմեսիս Մելքոնյան» կեղծանունով հայը X-ում գովել է Ֆրանսիայի դեսպանին. «Կարո՞ղ եք դառնալ մեր հաջորդ վարչապետը. ներկայինը էթնիկ թուրք է»։ Մի իրանցի պատասխանել է. «Որպես իրանցի»՝ ավելացնելով «OK» ձեռքի նշանը: Ըստ որոշ հայ մեկնաբանների՝ սա ապտակ էր Ալիևին, բայց նաև նախատինք Փաշինյանին։
...Նասիմին, երևի, մոռացել է, որ մինչև 1918 թվականն Ադրբեջանի նման երկիր գոյություն չուներ: Նույնիսկ այդ ժամանակ Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարը մերժել էր Ադրբեջանի դիմումը՝ ճանաչվելու որպես պետություն՝ 1920 թ. պաշտոնական հուշագրում գրելով. «Այս տարածքը, որը զբաղեցնում է 40 հազար քառակուսի մղոն մակերես, կարծես թե նախկինում երբեք պետություն չի եղել, բայց միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ խմբերի մեջ՝ մոնղոլական կամ պարսկական, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրության մեջ: Ադրբեջան անվանումը, որը ընտրվել է նոր հանրապետության համար, նաև հարևան պարսկական նահանգի անվանումն է»։ Վերջ։
Ալիևն իր մոլեռանդությամբ կարծես թե չի հասկանում, որ կեղծիքի վրա հիմնված իր մշտական հարձակումները Ֆրանսիայի վրա, լավ ավարտ չեն խոստանում Ադրբեջանի համար։ Ֆրանսիան գերտերություն է, իսկ Ադրբեջանը՝ բանանային հանրապետություն, որ նույնիսկ բանան էլ չունի, և ղեկավարվում է անարժեք բռնապետի կողմից:
Ամբողջական հոդվածը` այստեղ
Add new comment