ԱՄն-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ սրացող ճնշումները, ասել է Բլինքենը։
«Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները և ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, այդ թվում՝ Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագիֆգիզիին և այլոց, որոնք կալանավորվել են հանուն մարդու իրավունքների իրենց աշխատանքի համար»,- գրել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է՝ ասելով, որ Բլինքենի «կանխակալ» հայտարարությունը «խեղաթյուրում է երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված իրավիճակը և նպատակ ունի միջամտել Ադրբեջանի դատական և իրավական գործընթացներին»։
Add new comment