Իրանը Հայաստանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում
Իրանի աշխատանքի, կոոպերատիվների և սոցիալական ապահովության նախարար Սեյյեդ Սոուլաթ Մորթազավին հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է Հայաստանի հետ համագործակցել։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Մորթազավին ասել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում։
Մորթազավին շեշտել է՝ Իրանը և Հայաստանը մշտապես ունեցել են շատ լավ բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության վրա։ «Հայաստանի դերը արտաքին հարաբերությունների զարգացման և Եվրասիական միության շուկա մուտք գործելու հարցում առաջնային նշանակություն ունի»,- ասել է նա։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ երկու երկրները համագործակցում են շինարարության, ճանապարհների, թունելների փորման, ամբարտակաշինության, քաղաքաշինության, էներգետիկ ենթակառուցվածքների, ինչպես նաև տեխնիկական և ինժեներական ծառայությունների ոլորտներում։
Հայաստանի տարածքային կառուցվածքների և ենթակառուցվածքների նախարարն իր հերթին նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր հնգամյա ծրագրում հատուկ ուշադրություն է դարձնում Իսլամական Հանրապետության հետ համագործակցության զարգացմանը։
Add new comment