detq

Սիրիայում կարող է «կառավարման թուրքական մոդելը» ներդրվել․ թուրքական ԶԼՄ

Սիրիայում անցումային կառավարության փոխարեն կարող է կառավարման այսպես կոչված թուրքական մոդելը ներդրվել, որն արդեն իրականացվել է երկրի հյուսիսային շրջաններում։ «​​​​​​​Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է թուրքական «​​​​​​​Türkiye» պարբերականը՝ հղում անելով թուրքական կառավարամետ աղբյուրներին։

Սիրիայի ժամանակավոր վարչապետ Մուհամեդ ալ-Բաշիրը ավելի վաղ հայտնել էր, որ Բաշար Ասադի վարչակազմը, որը անցած շաբաթվա վերջին թողել է նախագահի պաշտոնը, երկրին թողել է ավերված տնտեսություն։

Թուրքական պարբերականի աղբյուրները նշել են, որ Սիրիայում հիմնական հենարանը դառնալու են ազգային ուժերը, որոնց աջակցում է Թուրքիան։ Անկարան իրականացրել է հյուսիսում ստեղծված անվտանգ գոտու վարչակազմի պատրաստում ռազմական և վարչական իմաստներով։ 

«Տարածաշրջանը, որտեղ ապրում է 5 մլն մարդ, սկսել է կառավարվել Թուրքիայի նախաձեռնությունների հիման վրա։ Ստեղծվել է կառավարման մոդել՝ մունիցիպալ ծառայություններից մինչև բանակ, ոստիկանություն, կրթական հաստատություններ և այլ պետական կառույցներ։ Հիմա այդ մոդելը կկիրառվի Սիրիայում»,- նշել է թերթը։

Թուրքական կառավարող կուսակցության աղբյուրները տեղեկացրել են նաև տնտեսական և քաղաքական բարեփոխումների պլանների մասին։ 

«Ներկայում կա մոտ 10 մլն սիրիացի, որոնք օրգանական կապեր ունեն Թուրքիայի հետ, այդ թվում 5 մլն մարդ անվտանգ գոտում, 1․5 մլն անցել է Եվրոպա՝ Թուրքիայով, 3 մլն մարդ գտնվում է թուրքական տարածքում։ 5 մլն մարդ նրանցից խոսում է թուրքերեն, ինչը, կարևոր թիվ է։ Թուրքիան ցանկանում է Սիրիայում ստեղծել կառույց, որտեղ ներկայացված կլինեն բոլոր տեսակետները, և համակարգ, որտեղ բոլոր հատվածները կունենան ներկայացուցչության բարձր մակարդակ։ Համակարգը, որը Թուրքիան ստեղծել է տարածաշրջանում, որտեղ ապրում է 5 մլն մարդ, և որն ընդգրկում է հասարակության բոլոր շերտերը, մինչ այժմ գործում է առանց խնդիրների»,- հայտնում է թուրքական լրատվամիջոցը։

Add new comment