Submitted by H.Aslanyan on
Հաջիև

Հայաստան-Ադրբեջան բանակցություններում 3-րդ երկրի միջնորդության կարիք չկա. դա վնասում է կարգավորմանը. Հաջիև

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում միջնորդության կարիք չկա. այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Բաքուն և Երևանը խաղաղության շուրջ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա»,- ասել է նա։

Հաջիևի խոսքով՝ այլ երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին, ընդհակառակը, վնասում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Add new comment