Submitted by Անի Երյան on
թազ

Ադրբեջանն ու Թուրքիայն ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է  Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակությունը։

Հասանովը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին՝ ընդգծելով իբր «Հայաստանի վերազինման բացասական ազդեցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա»։

Ադրբեջանի նախարարն ընդգծել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։
Հանդիպմանը հատկապես ընդգծվել է աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող հակամարտությունների համատեղ վերլուծության և ուսումնասիրության անհրաժեշտությունը, պատերազմի ժամանակակից մեթոդները,  հանգամանալից քննարկում է եղել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և այլ արդիական հարցերի շուրջ։

Գլխավոր շտաբում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, նշվել է փորձի փոխանակման և զորքերի համախմբվածության ապահովման նպատակով համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումները, ընդգծվել է մասնագիտական ​​պատրաստության նպատակով ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես՝ նաև ռազմական հարաբերությունների զարգացման ուղղությունները։


Թուրքական պատվիրակությանը մանրամասնորեն տեղեկացրել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետում կատարված աշխատանքների մասին։

 

Add new comment