Պատերազմից քաղած դասեր և համապարփակ պաշտպանություն. ինչպես է ապրում ֆիննական բանակը
Ռազմական ռազմավարության առումով Ֆինլանդիայի հիմնական խնդիրը սակավաթիվ բնակչությունն է։ Ֆինլանդիան զբաղեցնում է մոտավորապես նույն տարածքը, ինչ Գերմանիան։ Բայց Գերմանիայի բնակչությունը 84 միլիոն մարդ է, իսկ Ֆինլանդիայինը՝ 5,5 միլիոն։ Միաժամանակ, Ֆինլանդիան Ռուսաստանի հետ ունի 1340 կմ ցամաքային սահման։
Այս խնդիրը լուծելու համար Ֆինլանդիան մշակել և օգտագործում է «Համապարփակ պաշտպանություն» հայեցակարգը:
Նպատակը պատերազմին մասնակցելու պատրաստ քաղաքացիների հնարավորինս մեծ մասնաբաժին ունենալն է, ինչը հնարավորություն կտա հնարավորինս ճնշել թշնամուն և այնպիսի վնաս հասցնել հակառակորդի առաջավոր ստորաբաժանումներին, որ նրանք չկարողանան շարունակել հարձակումը, իսկ թշնամին ինքը շահագրգռված լինի բանակցությունների միջոցով ավարտել պատերազմը:
Ֆինլանդիայի տարածքում ռազմական հակամարտության դեպքում պաշտպանությունն ապահովելու համար բանակը մշտապես աշխատում է հասարակության բոլոր ռեսուրսների առավելագույն մոբիլիզացման մեխանիզմների վրա։
Խաղաղ ժամանակ ֆիննական բանակի հզորությունը կազմում է մոտ 25 հազար հոգի, որից մոտ 20 հազարը ժամկետային զինծառայողներ են։ Պատերազմի ժամանակ բանակը կարող է արագ տեղակայել ևս 280 հազար հոգու։ Եվ ևս 700 հազարը՝ այսպես կոչված «խորքային պահեստազորն» է, որում ընդգրկված են այն անձինք, որոնք ավելի քան 10 տարի առաջ զորակոչվել են, բայց նույնիսկ նրանց պարբերաբար զորավարժությունների են կանչում։
Զորավարժություններին մասնակցում են ոչ միայն այս մարդիկ, այլ նաև մասնավոր բիզնեսի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:
Ավելի քան 1200 քառակուսի մետր տարածք ունեցող ֆիննական յուրաքանչյուր շենք հագեցած է ռմբապաստարանով, ներառյալ՝ օդի ֆիլտրման համակարգը:
«Ընդհանուր պաշտպանության» առաջին փուլը գործի է դրվում այն պահին, երբ Ֆինլանդիայի ռազմական հետախուզությունը իր սահմաններին արձանագրում է թշնամու զորքերի զգալի կուտակումներ։
Պաշտպանությունում հիմնական դերը տրվում է փոքր հետևակային ջոկատներին։
Շարունակելի...
Add new comment