Ադրբեջանում քննարկում են զինվորական ծառայության ժամկետը 1 տարի 6 ամսից 1 տարի նվազեցնելու վերաբերյալ առաջարկը
Ներկայում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի 6 ամսից մինչև 1 տարի կրճատելու առաջարկը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին այսօր Միլլի Մեջլիսի՝ պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստում հայտարարել է զորահավաքի և զորակոչի գլխավոր վարչության պետ Ազեր Բաբաևը։
Նրա խոսքով՝ հիմնական նպատակը չարաշահումների կանխումն է.
«Նախատեսվում է, որ օրակարգը կլինի միայն էլեկտրոնային տարբերակով, բոլոր որոշումների մասին ծանուցումներ կուղարկվեն։ Սա նույնպես կարևոր է թափանցիկության ապահովման համար։ Բայց մենք մտածում ենք զինծառայության ժամկետը կրճատելու այլ տարբերակի մասին։ Ճիշտ չէ բարձրագույն և միջնակարգ կրթություն ունեցող անձանց միջև տարբերություն դնելը: Սահմանադրությունն ասում է, որ բոլորը պարտավոր են զինվորական ծառայություն անցնել, և բարձրագույն ու միջնակարգ կրթությունն այստեղ նշանակություւն չուն: Այս նախագծի ընդունումից հետո մենք կարող ենք քննարկել այդ ուղղությամբ առաջարկները»։
Add new comment