Իսրայելը Սիրիայում իրադարձությունների զարգացման վատագույն սցենարն է ընտրել. Թուրքիայի ԱԳՆ
Իսրայելը Սիրիայում իրադարձությունների զարգացման վատագույն սցենարն է ընտրել։ Թուրքական NTV-ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Իսրայելը Սիրիայում իրադարձությունների հնարավոր զարգացման վատագույն սցենարն է ընտրել և միջոցառումների համալիր մշակել։ Իսրայելը գիտեր Ասադի վարչակարգի (Սիրիայի նախկին նախագահ Բաշար. խմբ.) հնարավորությունների մասին։ Իսրայելը ռազմավարություն է մշակել, քանի որ վստահ չէր նոր վարչակազմի դիրքորոշման հարցում: Եվ այդ ռազմավարությունը շատ վտանգավոր է, մենք նրանց ազդակ ենք ուղարկել՝ դադարեցրեք ռմբակոծությունները»,- ասել է Ֆիդանը։
Add new comment