Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է արցախահայերի հետ կապերի պատասխանատու
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է արցախահայերի հետ կապերի պատասխանատու
Մարտի 1-ին Խոջալուի շրջանում (Իվանյանում) Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի շտաբում Ռամին Մամեդովը հանդիպել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև բնապահպանության և բնական պաշարների նախարարության, էկոնոմիկայի նախարարությանը կից սեփականության հարցերով պետական ծառայության և «AzerGold» փակ բաժնետիրական ընկերության մասնագետներից կազմված բնական ռեսուրսների ապօրինի շահագործման հետաքննության մոնիթորինգի խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը: Հանդիպման ընթացքում նախնական քննարկումներ են ծավալվել Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան վերաինտեգրման վերաբերյալ։ Նշվել է, որ Արցախի ժողովրդի հետ շփումները կշարունակվեն, և կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը արցախահայերի հետ կապերի պատասխանատու է նշանակվել:
Ռամին Մամեդովը
· 2009-2020 թվականներին աշխատել է նախագահի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի օգնականի պաշտոններում։
· «Նոր Ադրբեջան» (Yeni Azərbaycan) կուսակցության վարչության անդամ է։
· Ադրբեջան-Թաիլանդ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավարն է: Չինաստանի, Ֆրանսիայի, Իսրայելի, Իտալիայի, Կորեայի խորհրդարանների հետ հարաբերությունների աշխատանքային խմբերի անդամ։
· Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ է, Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի անդամ։
Add new comment