Թուրքիան մտադիր է ոչնչացնել Քրդական աշխատավորական կուսակցությունը. Գյուլեր
Թուրքիան ԱՄՆ-ին տեղեկացրել է Սիրիայում Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK) ոչնչացնելու իր մտադրության մասին և հույս ունի, որ Վաշինգտոնում «կվերանայեն դիրքորոշումը», հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրում է Star պարբերականը։
Նա ընդգծել է, որ ո՛չ սիրիացի ժողովուրդը, ո՛չ սիրիական նոր վարչակազմը, ո՛չ էլ Թուրքիան PKK-ին թույլ չեն տա գործունեություն ծավալել Սիրիայում, գրում է Газета.ру-ն։
«Մեր առաջնահերթությունը PKK ահաբեկչական կազմակերպության ոչնչացումն է։ Դրա մասին հստակ հայտնել ենք մեր ամերիկացի գործընկերներին։ Ակնկալում ենք, որ նրանք կվերանայեն իրենց դիրքորոշումը»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Add new comment