ամգեր

Ուրվականներ՝ առաջնագծում. ինչպես ամերիկացի զինվորները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մոլորեցրին գերմանացիներին

1944 թվականի հունվարին ամերիկացիները ստեղծեցին հույժ գաղտնի գումարտակ։ Բայց նա կռվում էր ոչ թե հրացաններով ու սվիններով, այլ դերասանական վարպետությամբ, փչովի տանկերով ու հսկայական բարձրախոսներով:

Հատուկ նշանակության զորքերի 23-րդ շտաբը, որը հայտնի է նաև որպես «Ուրվականների բանակ», ուներ 1023 նորակոչիկներ, որոնց մեծ մասը նկարիչներ, դիզայներներ և լուսանկարիչներ էին: Աշխատակիցների թվում էին The New Yorker-ի խմբագիր Ռալֆ Ինգերսոլը և հայտնի լուսանկարիչ Արթ Քեյնը:

«Ուրվականների բանակը» 1944 թվականի մայիսից մինչև 1945 թվականը գերմանացի գեներալներին շփոթեցնելու նպատակով մոտ քսան գործողություններ է իրականացրել։ Նրանց ջանքերը փրկեցին հազարավոր զինվորականների կյանքեր:

Հատուկջոկատայինները մշակել էին բազմաֆազ մոտեցում՝ բանակի կեղծ գումարտակները կյանքի կոչելու և հակառակորդին ապակողմնորոշելու համար։

Ստորաբաժանման որոշ մարտիկներ ստեղծեցին փչովի տանկեր և հրետանային կայանքներ։  Հեռվից նրանք սպառնալից տեսք ունեին, բայց միայն մի քանի հոգի կարող էին դրանք բարձրացնել և տեղափոխել դիրքեր։  Նրանք ստեղծեցին գոյություն չունեցող դաշտային զորանոցներ, կախեցին լվացված սպիտակեղենը և խրամատներ փորեցին ։

Երկրորդ գունդը զբաղված էր ձայնային խաբեությամբ։ Ինժեներները նախապես ձայնագրեցին կրակոցների ձայները, շարժիչների աղմուկը և տանկերի թրթուրների դղրդյունը։ Այնուհետև ձայները վերարտադրվել են զանգվածային բարձրախոսներով և լսվել մինչև 24 կիլոմետր հեռավորության վրա։

Երրորդ գունդը զբաղված էր կեղծ ռադիոկապով. նրանք ցանցեր էին ստեղծում, միմյանց հետ կապ հաստատում Մորզեի կոդով և ներկայանում որպես իրական օպերատորներ։  Մարտիկները նաև այլ զորամասերի տարբերանշաններ էին կրում, մտնում բարեր և պատմում գոյություն չունեցող ռազմական գործողությունների մասին ՝ պոտենցիալ լրտեսներին մոլորության մեջ գցելու համար։


«Ուրվականների բանակի» ամենահաջող գործողությունը «Viersen»-ն էր, որն իրականացվել է 1945 թվականի մարտին։ Մարտիկներն օգտագործել են 600 փչովի տանկ և ջիպեր, կեղծ կարկատաններ և պոնտոնային կամուրջների կառուցման ձայնագրություն։ Նպատակը՝ համոզել գերմանացիներին, որ իններորդ բանակի երկու դիվիզիաներ ծրագրում են գրոհել Հռենոսը՝ իրական հարձակման վայրից դեպի հյուսիս: Գերմանացի գեներալները հետ են քաշել պաշտպանության հիմնական մասը և կրակել գոյություն չունեցող բանակի վրա։ Սա օգնեց փաստացի դաշնակիցների մարտական ​​ստորաբաժանումներին հասնել հաղթանակի:

Ուրվականների բանակի գոյությունը պատերազմի ավարտից հետո ավելի քան 40 տարի գաղտնի էր պահվում։ 23-րդ հատուկ նշանակության զորքերի շտաբը փրկել է 15-30 հազար ամերիկացիների կյանք:

Add new comment