Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զինվել՝ միաժամանակ մեղադրելով Հայաստանին
Ադրբեջանն ու նրա դաշնակից Թուրքիան շարունակում են իրենց որդեգրած հակահայկական քաղաքականությունը՝ կիրառելով բազմազան գործիքներ՝ զինվելուց սկսած մինչև դիվանագիտական դաշտ ու պատմության կեղծում:
Օրերս հայտնի դարձավ, որ Բաքուն շարունակում է ակտիվորեն զինվել. խոսքը մասնավորապես Իսրայելից, Սերբիայից ու Բուլղարիայից զենք տեղափոխող 5 ինքնաթիռի մասին է։ Սակայն սեփական զինվելը Բաքվին չի խանգարում ընդամենն իր պաշտպանունակությունը բարձրացնել փորձող Հայաստանին մեղադրել ռևանշիզմի, ռազմականացման և դրանով տարածաշրջանը ապակայունացնելու մեջ:
Իսկ թուրքական ԱԹՍ-ները շրջում են ՀՀ սահմանի (ու Իրանի) երկայնքով...
Ինչ վերաբերում է քարոզչական դաշտին, թշնամի երկիրն ակտիվորեն առաջ է քաշում և զարգացնում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ դրույթը, որը պատմության բացարձակ խեղաթյուրում է: Սակայն արի ու տես, որ Թուրքիան իր հերթին աջակցում է այդ կեղծ համայնքին ու նրա գաղափարների տարածմանը. թուրքական Իզմիր քաղաքում բացվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գրասենյակը։
Եվ այս ամենի ֆոնին Բաքվից հնչող նորանոր մեղադրանքները չեն դադարում...
Add new comment