Սպիտակ տնից հայտնում են՝ ՌԴ խորքին հարվածելու որոշումը ընդունվել է մինչև ԱՄՆ ընտրությունները
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է՝ ռուսական ռազմակայաններից ազատվելը կդառնա Սիրիայի նոր իշխանությունների հետ Եվրամիության երկխոսություն սկսելու պայմաններից մեկը։ «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
«Դա այն կայանն է, որտեղ իրականացվում է գործունեություն Աֆրիկայի և հարավային հարեւանների հետ հարաբերություններում։ Դա անհանգստացնում է նաեւ եվրոպական անվտանգության առումով։ Մենք կբարձրացնենք այդ հարցը»,- ասել է Կալասը՝ մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ Սիրիայում ռուսական ազդեցությունից ազատվելու անհրաժեշտությանն աջակցում են ԵՄ շատ նախարարներ։ Այս հարցը բարձրացրել է Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Կասպար Վելդկամպը։ «Սիրիայում ռուսական ռազմակայանների վերաբերյալ. մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը հեռանա»,- ասել է նա։
Կալասը նաեւ տեղեկացրել է, որ Բրյուսելը Դամասկոս է ուղարկել բարձրաստիճան դիվանագետի՝ սիրիական ժամանակավոր կառավարության հետ կապեր հաստատելու համար։
Ռուսաստանը Սիրիայում ռազմակայաններ է բացել դեռևս 2015 թվականին, երբ միջամտել է քաղաքացիական պատերազմին՝ Ասադի կողմից։ 2017թ. Մոսկվան սիրիական կառավարության հետ կնքել է համաձայնագիր Հմեյմիում ավիաբազա և Տարտուսում ռազմածովային կայան տեղակայելու մասին՝ անհատույց հիմքով՝ 49 տարի ժամկետով։ Դեկտեմբերի 8-ին իշխանությունը վերցնելուց հետո չեն ներխուժել ռուսական կայաններ։
Add new comment