Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը պատրաստվում են իրանական միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնել: «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «The Times of Israel» պարբերականը՝ վկայակոչելով ռազմական շրջանակների աղբյուրները։
Հրատարակության զրուցակիցները նշում են, որ այդ հնարավորությունը դիտարկվում է Մերձավոր Արեւելքում իրանական վստահված խմբավորումների թուլացման և Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի տապալման ֆոնին։
Ըստ հրապարակման՝ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կարծում են, որ Իրանը, որը մեկուսացվել է սիրիական ռեժիմի փլուզումից և Լիբանանում իր առանցքային խամաճիկ խմբավորման «Հեզբոլլահի» ազդեցության կորստից հետո, կարող է արագացնել իր միջուկային ծրագրի իրականացումը։
Փորձելով փոխհատուցել կորցրած զսպող ուժերը՝ Թեհրանը, հավանաբար, կշարունակի միջուկային զենք մշակել, և նման սցենարի դեպքում Իսրայելի ղեկավարությունը կարող է որոշել կանխարգելիչ հարվածներ հասցնել իրանական թիրախներին:
Add new comment