դետք

Սպիտակ տնից հայտնում են՝ ՌԴ խորքին հարվածելու որոշումը ընդունվել է մինչև ԱՄՆ ընտրությունները

Սպիտակ տունը, ի պատասխան նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության, հավաստիացնում է, որ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ամերիկյան զենքով Ռուսաստանի տարածքի խորքին հարվածելու որոշումը կայացրել է մինչև պետության ղեկավարի ընտրությունները։ «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբիին օնլայն-ճեպազրույցում խնդրել են մեկնաբանել Թրամփի խոսքերն այն մասին, որ այդ քայլը համաձայնեցված չի եղել իր հետ։ 

«Ես չեմ պատրաստվում վեճի մեջ մտնել նորընտիր նախագահի կամ նրա թիմի հետ։ Կարող եմ միայն ասել, որ ATACMS-ներով հարվածելու որոշումը ընդունվել է մինչեւ ընտրությունները, մինչ հայտնի են դարձել արդյունքները։ Եվ այն ընդունվել է, ինչպես եւ ենթադրվում է, ընթացիկ վարչակարգի ներսում»,- պնդել է Քիրբին։

Նա նշել է, որ ամերիկյան զենքով ՌԴ տարածքին հարվածելու հարցը բարձրացվել է ընտրություններից հետո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների և Թրամփի անցումային թիմի անդամների միջև։ Քիրբիի հավաստմամբ՝ այդ զրույցներում գործող վարչակազմի ներկայացուցիչները ներկայացրել են այդ որոշման տրամաբանությունը և մտքերի ընթացքը։ 

 

Add new comment