Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև է ընդունել
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) այսօր ընդունել է «Արցախ․ խաղաղության համաժողով» խորագրով բանաձև, որը երկրի կառավարությանը կոչ է անում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի և Արցախի (ԼՂ) միջև բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար։
«Դա պետք է իրականացվի միջազգային վերահսկողության ներքո։ Նպատակն է «բանակցել այնտեղ պատմականորեն բնակվող հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ»,- ասել են օրենսդիրները։
Բանաձևի հեղինակը պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելն է: Քննարկմանը մասնակցել է նաև այդ երկրի ԱԳ նախարար Իգնատիո Կասիսը, որը դեմ է արտահայտվել միջնորդությանը։
Բանաձևը կներկայացվի խորհրդարանի վերին պալատին` Կանտոնների խորհրդին։ Ազգային կառավարությանը հանձնարարվելու է կազմակերպել համաժողովը, եթե կառավարությունը հավանություն տա առաջարկին:
Նախագծի հեղինակները կարևորում են Արցախիի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողությունները խիստ սահմանափակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։
Քննարկման արդյունքում՝ բանաձևն անցել է 96 կողմ, 80 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Add new comment