Ադրբեջանում ուսումնամարզական հավաքներ են անցկացվել
2024 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ադրբեջանական զորամասերում անցկացվել են հերթական ուսումնամարզական հավաքները՝ պահեստազորից զորակոչված մի խումբ զինապարտների մասնակցությամբ։
Ինչպես հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ»-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հավաքների ընթացքում զինապարտները վարժեցվել են ադրբեջանական բանակի զինանոցում առկա մարտավարատեխնիկական բնութագրերին, ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի կիրառման կանոններին և շարային պատրաստության տարրերին:
Կոմանդո զորամասերում զինապարտների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պատրաստության պարապմունքներ, որոնց ընթացքում կատարվել են պայմանական հակառակորդի օբյեկտին մոտենալու, բնակավայրը գրավելու և այլ խնդիրներ:
Add new comment