ՔԱ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը բովանդակային առումով ավարտել է աշխատանքը. Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը բովանդակային առումով ավարտել է աշխատանքը: Այս մասին լրագրողներին ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է, որ ժամկետի խախտում չկա. զեկույցը պատրաստ է, խորհրդարանական լիագումար նիստում դրա ներառումից հետո քննիչ հանձնաժողովի աշխատանքը կհամարվի ավարտված:

Զեկույցը կներկայացվի փակ նիստում:

Քոչարյանը նաև նշել է՝ դրան կհաջորդեն հազարավոր քրեական գործեր, նաև ասել, որ Թուրքիայի արտգործնախարարար Մևլութ Չավուշօղլուն վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ մոտեցել է հայկական պատվիրակությանը, խոսել տարածաշրջանում խաղաղության հնարավորությունների մասին:

Քոչարյանը նաև հայտարարել է՝ մոտ օրերս անվտանգային ոլորտի հետ կապված բացահայտում կլինի:

Add new comment