Արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում են գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից. Լևոն Քոչարյան
Արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է ԱՄՆ-ն, ՌԴ-ն, բոլորը, բացի ՀՀ իշխանությունից
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը անդրադարձել է Շվեյցարիայի ազգային խորհրդի որոշմանը, որով Դաշնային խորհրդին կոչ է արվում հաջորդ տարի Արցախի (ԼՂՀ)ի հարցով խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել:
«Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդն այսօր ընդունեց արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև: Հիշեցնեմ, որ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում են և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ն… գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից»,- գրել է պատգամավորը։
Add new comment