Խաղաղության պայմանագրի որ կետերի շուրջ Երևանն ու Բաքուն համաձայնության չեն եկել. Ալիևի բացահայտումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել է՝ խաղաղության պայմանագրի որ կետերի շուրջ Երևանն ու Բաքուն համաձայնության չեն եկել: Նա այս մասին ասել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը և ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում:
«Փաստաթղթի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, մնացել է 2-ը, և Կազանում Փաշինյանի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ զգացի, որ Հայաստանը կարող է ընդունել այդ 2 կետը՝ այսինքն մեր պայմանները: Կետերից մեկն իրար դեմ միջազգային հայցեր չներկայացնելն է, իսկ մյուսը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
նա հավելել է, որ խաղաղության պայմանագիրն ու դրան զուգահեռ Հայաստանի զինումն անհամատեղելի են:
Ըստ Ալիևի՝ Ֆրանսիայի կողմից հարձակողական զենքի մատակարարումները Հայաստան գործնական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար:
Add new comment