ՀՀ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

Մենք քանի՞ անգամ ենք արդեն կրկնել, որ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է: Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել և մեկնաբանել այդ տերմինը, որի մասին դուք հարց եք տալիս: Չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու: 

Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Բաքուն շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, և որ Բաքվից ու Անկարայից շարունակում են այս տերմինը գործածել: Սա արդյոք չի՞ նշանակում, որ Բաքուն շարունակում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության ներքո ապաշրջափակմանը դեմ լինել:

Դիտարկմանը, թե նրանց խոսույթը շարունակաբար դա է փաստում, Մհեր Գրիգորյանն արձագանքեց.

 «Շարունակաբար եթե դա է փաստում, ապա մենք շարունակաբար կրկնում ենք, որ ՀՀ-ն ցանկանում է ու պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության ու իրավազորության ներքո»:

Add new comment