Բլինքեն

Ուկրաինան կլինի և պետք է լինի ՆԱՏՕ-ում. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Արտաքին հարաբերությունների խորհրդում, վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դրա համար երկիրը պետք է «գործնական քայլեր» ձեռնարկի՝ ներառյալ ժողովրդավարության ամրապնդումը և ռազմական ինստիտուտների բարեփոխումը։ 

«Ի վերջո, Ուկրաինան կլինի և պետք է լինի ՆԱՏՕ-ում»,- ասել է նա:

Բլինքենը մերժել է այն պնդումները, թե ԱՄՆ-ն և Գերմանիան խոչընդոտում են Կիևի միացմանը դաշինքին:

«Մենք ենք Ուկրաինային դուրս բերել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»,- ասել է նա։

Երբ նրան հարցրել են Մոսկվայի դիրքորոշման մասին, նա ընդունել է, որ «շատ, շատ դժվար» կլինի ստիպել Ռուսաստանին համաձայնել կարգավորման տարբերակին, որը կներառի Ուկրաինայի միացումը դաշինքին:

Add new comment