Հայոց պետականության լուծարման դրվագներն են․ քաղաքագետը մեկնաբանել է Ալիևի հարցազրույցը
Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը մնա առանց հնարավոր դաշնակիցների, որպեսզի ավելի հեշտ լինի ՀՀ–ին կլանելը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ։
Օրինակ` Ալիևը խոսում է խաղաղության պայմանագրի տեքստի չհամաձայնեցված կետերի մասին՝ շեշտելով, թե սահմաններին չպետք է այլ պետություններ կամ կազմակերպություններ լինեն։
«Հաշվի առնելով, որ ռուսական ԶԼՄ-ին է Ալիևը հարցազրույցը տալիս, տպավորություն է, թե եվրոպացի դիտորդների մասին է խոսում, բայց իրականությունն այն է, որ իր համար անընդունելի է նաև ռուսական կողմի պոտենցիալ ներկայությունը և հայ-ադրբեջանական սահմանին հայ-թուրքական սահմանի կոնֆիգուրացիայի վերականգնումը»,- նշեց Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ պարզապես Ադրբեջանը կարողանում է դիվանագիտական լեզվով շփվել ռուսական պետական վերնախավի հետ, տպավորություն ստեղծել, թե իր հիմնական թիրախն ամերիկացիները կամ էլ եվրոպացիներն են։ Քաղաքագետը վստահ է՝ Ալիևի համար ինչքան անընդունելի է ամերիկացների ներգրավումը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, նույնքան էլ՝ ռուսական կողմինը։Այս առումով քաղաքագետը պատահական չի համարում այն, որ Տավուշում սահմանազատումը սկսելուց առաջ Փաշինյանը ՌԴ սահմանապահներին, այսպես ասած, ափալ-թափալ հեռացրեց Իրանի հետ սահմանային հատվածից։ Հիշեցրեց՝ Ադրբեջանը Թուրքիայի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որն էլ, ըստ էության, ՌԴ-ի թշնամին է։
Քաղաքագետի կարծիքով՝ Ալիևը շատ լավ բռնել է Հայաստանի իշխանությունների վախերը, հասկանում է՝ իր հակառակորդներն ովքեր են և փորձում է ստանալ ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարը։
Ալիևն իր հարցազրույցով ևս մի բան հստակեցվեց` Հայաստանի իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, թե երկու կետ է մնացել, որ համաձայնեցնեն, և խաղաղության պայմանագիրը կկնքվի, մինչդեռ իրականությունն այլ է։
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում
Add new comment