դետք

Առանց ԱՄՆ միջամտության Սիրիայում բռնապետություն կլինի․ Բլինքեն

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ առանց Վաշինգտոնի միջամտության Սիրիայում ամենայն հավանականության բռնապետություն կամ ծայրահեղականների իշխանություն կհաստատվի։ 

«Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ հեռացող պետքարտուղարն ասել է «Foreign Affairs» ամսագրին տված հարցազրույցում։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ԱՄՆ-ն փորձում է հասնել նրան, որ Սիրիան շարժվի դրական ուղղությամբ։

«Չկա ոչ մի երաշխիք։ Մենք շատ բան ենք տեսել, որ մի բռնապետին կարող է փոխարինել մյուսը, մի ազդեցությանը դրսից կարող է փոխարինել մեկ այլ ազդեցություն դրսից։ Մի ծայրահեղական խմբավորումը կարող է տեղը զիջել մեկ այլ ծայրահեղական խմբավորման։ Այս ամենը ծանրացնող հանգամանքներ են, բայց մենք գրեթե հաստատ գիտենք, որ առանց մեր մասնակցության, առանց մեր ղեկավար դերի ամեն բան կգնա այդ ուղղությամբ։

Մենք գիտենք, թե ինչ կարող է դառնալ Սիրիան, եթե մենք թույլ տանք նրան լինել ահաբեկչության սերմանող, բնակչության զանգվածային տեղահանման աղբյուր։ Դա լուրջ հետեւանքներ կունենար նաեւ այն երկրների համար, որոնք գտնվում են Սիրիայից հեռու»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Add new comment