ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայողի Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա։ Նա, իբրև խիստ գաղտնիք, ասել է, որ կոնտինգենտում լինելու են նաև մի քանի հազար հայ զինծառայողներ։ Այս մասին գրում է Panorama.am-ը։
«ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի կազմում 170 հազար զինծառայող կժամանի Ուկրաինա։ Նրանք կտեղակայվեն շփման գծում։ Բայց դա տեղի կունենա միայն պայմանագրի կնքումից հետո։ Իմ կարծիքով, դրա կազմում կլինեն Ֆրանսիայից զորք, այս ակցիայի նախաձեռնողը նախագահ Մակրոնն է, կլինեն Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լատվիայից, Լիտվիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից։ Չի բացառվում նաև Հայաստանից, քանի որ նախագահ Մակրոնը դիմել է Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինը կարծես ասել է՝ այո։ Ասում եմ «սարսափելի գաղտնիք», չի բացառվում, որ մի քանի հազար էլ լինեն Հայաստանից։ Ահա այսպիսի զորախումբ կլինի շփման գծում»,-հայտարարել էր Գորդոնը։
Լրատվամիջոցը Գորդոնի հայտարարությունները մեկնաբանելու համար հարցում է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարություն։
«Մտացածին և իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է»,-ի պատասխան հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Add new comment