Սայլակին նստած մարդն էլ բանակում կարող է ծառայության տեսակ իրականացնել․ Փաշինյան
Պարզվեց՝ մեր օրենսդրությունը ոչ մի պարագայում թույլ չի տալիս սահմանափակում ունեցող անձանց վերցնել ծառայության արտակարգ իրավիճակների նախարարությունում, փրկարար ծառայությունում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանակում այսօր ծառայության տեսակներ կան, որ հաշմանդամություն ունեցող, սայլակի վրա նստած մարդը՝ շարժունակության սահմանափակում ունեցող, կարող է արդյունավետ իրականացնել։ Ինչո՞ւ չանել դա: Սա մի կողմից հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները լիարժեք օգտագործել, մյուս կողմից նրանց հնարավորություն կտա հանրային կյանքին լիարժեք ինտեգրվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Add new comment