Գազայի հատվածում վերջին մեկ օրվա ընթացքում 50 պաղեստինցի է զոհվել
Գազայի հատվածին իսրայելական բանակի հարվածների զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում գերազանցել է 50-ը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավում գործող քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր 32 զոհի մասին՝ նշելով, որ հարվածների հետևանքով շատ զոհեր «դեռևս գտնվում են փլվածքների տակ»:
Լրատվամիջոցը նաև նշում է, որ դեկտեմբերի 19-ին Գազա քաղաքի դպրոցներում տեղակայված երկու ռմբապաստարաններին Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 15 պաղեստինցի, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ Դեռ շուրջ 100 պատանդ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։
Add new comment