Արցախ

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 անձ մեղադրվում է «ռազմական հանգագործությունների» վերաբերյալ գործի 2,548 դրվագով: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Խոսքը օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի մասին է:

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 16-ին և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ հետագա քննարկման համար։
 

Add new comment